Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Խամաճիկ լինելն էլ է ընտրություն

Խամաճիկ լինելն էլ է ընտրություն
14.07.2025 | 19:32

Շատ դժվար է համակարգի դեմ պայքարելը, եթե համակարգը հրամայում է, որ պետք է կալանքի տանել 8 ամսական երեխա ունեցող կնոջը, ապօրինաբար դատել մարդկանց, կիրառել խստագույն պատիժ զուտ պատժելու համար, այլ ոչ թե ըստ արարքի, ապա կապ չունի կին ես, թե տղամարդ, պետք է կարողանաս շատ տարբեր ձևերով հաղթել համակարգին գոնե փոքրիկ հարցերում՝ հանուն համամարդկային, ազգային և հասարակական շահի:

Սա է տարբերակում խամաճիկներին մարդուց, առաջին դեպքում առանց խորանալու կատարում են հրամաններ, երկրորդ դեպքում՝ աշխատացնում նաև սեփական ուղեղը:

Առաջին դեպքում մոռացվում են, երկրորդ դեպքում մնում մարդկանց մտքերում, սրտերում, նաև պատմության էջերում:

Այսօր իշխանության մեջ գտնվող կանայք ունեն շանս գոնե թե փոքր հարցերում կամային լինելու, բայց դե խամաճիկ լինելն էլ է ընտրություն, ի վերջո, իրենք են որոշողն էլ, հետո դրա տակից դուրս եկողն էլ...

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3440

Մեկնաբանություններ